Jump to content

Երանության պատվիրանների եկեղեցի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Երանության պատվիրանների եկեղեցի
իտալ.՝ Chiesa delle Beatitudini
Հիմնական տվյալներ
Տեսակեկեղեցի
ԵրկիրԻսրայել Իսրայել
ՏեղագրությունTabgha?
ՏարածաշրջանMount of Beatitudes?
Դավանանքկաթոլիկություն
ԹեմLatin Patriarchate of Jerusalem?
Հիմնական ամսաթվերը1938 և 1937
ՃարտարապետAntonio Barluzzi?
Ճարտարապետական ոճՆորբյուզանդական ոճ
Հիմնադրված1938 և 1937
Քարտեզ
Քարտեզ
 Church of the Beatitudes (Tabgha) Վիքիպահեստում
beatitudeschurch.com

Երանության պատվիրանների եկեղեցի, կանանց իտալական ֆրանցիսկյան վանքի կաթոլիկ տաճար Գալիլեայում՝ Երանության լեռան վրա (Իսրայել)։ Կառուցել է իտալացի ճարտարապետ Անտոնիո Բարլուցցին 1938 թվականին։ Արևմտյան ավանդույթում երանության պատվիրանների թվի համաձայն՝ ունի ութանկյուն հատակագիծ[1]։

Նկարագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Տաճարը գտնվում է բլրի վրա, որը կոչվում է Երանության լեռ, քանի որ ենթադրվում է, որ այս բլուրից Հիսուս Քրիստոսը քարոզել է Լեռան քարոզը, որը պարունակում է երանության պատվիրանները (Մտ. 5:3–12 և Ղկ. 6:20–23): 1926 թվականին Իտալացի միսիոներների օգնության ազգային ասոցիացիան ձեռք է բերել հողատարածք լեռան վրա[2]։

1938 թվականին բլրի գագաթին իտալացի ճարտարապետ Անտոնիո Բարլուցին կառուցել է Երանության պատվիրանների տաճարը։ Տաճարի կառուցման համար օգտագործվել է տեղական սև բազալտ, ինչպես նաև Իտալիայից բերված Կարարայի մարմար, օնիքս ու լազուրիտ[1]։

Տաճարն ունի ութանկյուն հատակագիծ։ Տաճարի խորանը գտնվում է շենքի կենտրոնում։ Նրանից վեր կառուցվել է ալեբաստրից և օնիքսից կամար։ Ստորին հորիզոնական պատուհաններից, որոնք արված են տաճարի պարագծով, բացվում է տեսարան դեպի շրջակա բլուրների և Գենիսարեթի լճի տեսարանը։ Վերին պատուհանների վրա լատիներենով գրված են երանության ութ պատվիրանները[2][3]։ Տաճարի պատերին զուգահեռ կառուցվել է արտաքին սրահ[1]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 О. В. Лосева. Блаженств гора // Православная энциклопедия. — М. : Церковно-научный центр «Православная энциклопедия», 2002. — Т. V. — С. 352-353. — 752 с. — 39 000 экз. — ISBN 5-89572-010-2.
  2. 2,0 2,1 N. Wareham, Jill Gill. Every Pilgrim's Guide to the Holy Land. — Canterbury Press, 2011. — P. 149–150
  3. Մտ. 5:11 բանաստեղծությունն արևմտյան ավանդույթում չի վերաբերում երանության պատվիրաններին, քանի որ սկսվում է այլ բառերով William C. Mattison, III. The Sermon on the Mount and Moral Theology. — Cambridge University Press, 2017. — P. 26